06/05/2016 09:18
ՀԱԿ-ն առաջարկել է վերցնել մարդկանց ոչ թե 1, այլ՝ բոլոր 10 մատի մատնահետքերը
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԸՕ-ի նախագծի փակ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը, որպես կրկնակի քվեարկությունները բացառելու միջոց, առաջարկել է, որ վերցվեն ոչ թե մարդկանց մեկ մատի, այլ՝ բոլոր 10 մատների մատնահետքերը, որը վերցնելու համար պետք է ստեղծել շրջիկ խումբ, ապա դրանք ներառել մատնահետքերի բազա:
«Նշենք, որ այսօր պատգամավորներին կներկայացվի ԸՕ-ի վերջնական տարբերակը, որը մայիսի 10-ին կներկայացվի ԱԺ հաստատմանը: Ընդդիմությունը այս անգամ էլ է հայտարարելու, որ բավարարված չէ ներկայացված տարբերակից, բայց այդ չբավարարվածությունը հիմա այնքան անհեթեթ է, որ որևէ մեկը այլևս չի կարող դրան լուրջ վերաբերվել»,-հավելել է թերթը: