06/05/2016 09:32
ՀՀԿ-ն որոշել է սեփական ցուցակով մասնակցել Գյումրիի ավագանու ընտրություններին
Երիտասարդական հիմնադրամի Գյումրիի մասնաշենքը բացելու համար նախօրեին Գյումրի այցելած ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Ժամանակի» տեղեկություններով, հանդիպել է Շիրակի ՀՀԿ կառույցի հետ և ասել, որ ՀՀԿ-ն որոշել է սեփական ցուցակով մասնակցել հոկտեմբերին Գյումրիում ավագանու ընտրություններին և սեփական թեկնածու ունենալ: Ըստ այդմ՝ ՀՀԿ թեկնածուն պետք է անպայման ՀՀԿ-ական լինի:
«Այսինքն՝ նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանը կամ Սամվել Բալասանյանը, որպես անկուսակցականներ, չեն կարող ներառվել ՀՀԿ համամասնական ցուցակում ու մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում»,-հավելել է թերթը: