06/05/2016 09:48
ՊԵԿ նոր ղեկավարությունը փորձում է ամբողջությամբ ազատել «ժուչոկներից», կամ էլ նորերը դնել
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սակայն ուշագրավն այն է, որ ոչ թե կոսմետիկ, այլ հիմնանորոգում է իրականացվում։ Այսինքն՝ պատերի ողջ հարդարանքը այդ թվում՝ հաղորդալարերը, ջանում են փոխել։
ՊԵԿ-ում շրջանառվող լուրերի համաձայն ՝ վերանորոգման անվան տակ իրականում մաքսային ծառայության «ժուչոկազերծում» է տեղի ունենում։ «Բանն այն է՝ ՊԵԿ-ում համոզված են, որ իրենց գերատեսչության նախկին ղեկավարությունը համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու համար մաքսային ծառայության բոլոր աշխատասենյակները հատուկ գաղտնալսման սարքերով «կահավորված» է եղել։ ՊԵկ նոր ղեկավարությունը կա՛մ փորձում է ամբողջությամբ ազատել «ժուչոկներից», կա՛մ էլ նորերը դնել»,-գրել է թերթը: