06/05/2016 09:27
Նախարար. Հայաստանի տնտեսությունը պատրաստ է պատերազմի
«Ապրիլյան պատերազմը ՀՀ տնտեսության վրա ազդեցություն չի ունեցել»,-«Իրավունքի» փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը վստահեցրել է, որ ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել նաև տնտեսության մասով. «Ադրբեջանի նպատակը՝ նաև հարված հասցնել մեր տնտեսությանը, լիովին ձախողվել է: Դրա ապացույցներից մեկն էլ հարկային քաղաքականության, զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշներն են: Ավելին՝ հարկային մարմինը արդյունավետ է աշխատել հարկերի հավաքագրման մասով, քանի որ ապրիլ ամիսը նաև շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է: Այնպես, որ ապրիլյան պատերազմը ՀՀ տնտեսության վրա ազդեցություն չի ունեցել»:
Հարցին՝ իսկ որքանո՞վ է ՀՀ տնտեսությունը պատրաստ նաև առաջիկա հնարավոր զարգացումներին՝ կապված սահմանային իրավիճակի հետ, Մինասյանը պատասխանել է. «Կարճ ասեմ՝ պատրաստ է»: