06/05/2016 09:21
Մաքսայինը, այնուամենայնիվ, թերացել է
Օրերս «Իրատեսը», անդրադառնալով ապրիլ ամսվա բյուջետային մուտքերի ցուցանիշին, տեղեկացրել էր ընթերցողներին, որ այն թերակատարվել է մոտ 5 մլրդ դրամով:
«Բնականաբար, ինչպես սովորաբար լինում է, ՊԵԿ-ը հերքեց սույն փաստը: Մինչդեռ իրականությունը հետևյալն է՝ ապրիլ ամսին պետք է հարկային և մաքսային համակարգերը հավաքագրեին, ընդհանուր առմամբ, մոտ 103,5 մլրդ դրամ: Փոխարենը հավաքագրվել է ընդամենը 98 մլրդ դրամ: Ընդ որում, եթե հարկային համակարգի մասով հավաքագրումները նույնիսկ գերակատարվել են (հիմնականում շահութահարկի կանխավճարների հաշվին), ապա մաքսայինը իր վրա դրված խնդիրներում թերացել է մոտ 5-5,5 մլրդ դրամով, որի պատճառով էլ ընդհանուր մուտքերը պլանավորվածից ցածր են եղել:
Եվ սա այն պայմաններում, որ ապրիլյան պատերազմից հետո խոշոր հարկատուների և մասնավորապես հայտնի օլիգարխների հետ հատուկ բացատրական աշխատանք է տարվել ամենաբարձր մակարդակով: Մնում է հուսալ, որ կանխավճարների պրակտիկան բնավորության գիծ չի դառնա»,-գրել է թերթը: