06/05/2016 10:09
Հայաստանի արտաքին պարտքը մեկ ամսում աճել է մոտ 63 մլն դոլարով
Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2016 թ-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 405 մլն դոլար՝ փետրվարի 29-ի 4 մլրդ 342 մլն դոլարի դիմաց:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, արտաքին պարտքն աճել է մոտ 63 մլն դոլարով:
Վերոնշյալ 4 մլրդ 405 մլն դոլարից կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 917 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկինը՝ 487 մլն դոլար: