06/05/2016 10:13
Հակառակորդը շարունակել է անկանոն կրակել Տավուշի ուղղությամբ
Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում (Տավուշ) ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: