06/05/2016 10:45
ՄԱԿ-ում անհանգստացած են Սիրիայի հյուսիսում 30 փախստականի մահվամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ'Բրայանը հայտարարել է, որ կազմակերպությունը անհանգստացած է Իդլիբ նահանգում փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով 30 մարդու մահվան կապակցությամբ, փոխանցում է Газета.ру-ն:
«Նախնական տեղեկությունները փաստում են, որ կա առնվազն 30 զոհ և 80 վիրավոր, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Բացի այդ ոչնչացվել կամ վնասվել են տասնյակ վրաններ», — նշվել է ՄԱԿ-ի հաղորդագրությունում:
Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ հետաքննել միջադեպի հանգամանքները: