06/05/2016 10:20
Թրամփ. Մեծ Բրիտանիայի համար ԵՄ-ից դուրս ավելի լավ կլինի
ԱՄՆ նախագահահական մրցավազքի մասնակից, հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի համար Եվրոպական միությունից դուրս ավելի լավ կլինի: Այս մասին հայտնում է Regnum-ը:
«Կարծում եմ, որ միգրացիան Եվրոպայի համար սարսափելի էր: Շատ բաներ հրահրել էր ԵՄ-ն: Ես կասեի, որ բրիտանացիների համար առանց Եվրամիության ավելի լավ կլինի, բայց նշում եմ, որ չեմ ասում դա խորհրդի կարգով, այլ ուղղակի այդպես եմ զգում: Ես ցանկանում եմ, որ նրանք ինքնուրույն որոշումը կայացնեն»,- հայտարարել է Թրամփը:
Հունիսի 23-ին կայանալու է հանրաքվե, որի ժամանակ Միացյալ Թագավորությունը կորոշի պետք է արդյոք շարունակի անդամակցել Եվրոպական միությանը, թե ոչ: