06/05/2016 12:24
Ցուկերբերգի սոցցանցը պարտվել է դատական գործի առաջին ռաունդում
Facebook-ի օգտատերերը սոցիալական ցանցի ղեկավարությանը մեղադրել են բիոմետրիկ տվյալների անօրինական հավաքագրման համար, որոնք ստացվել են նկարներում մարդկանց դեմքերը ճանաչող գործառույթի օգնությամբ: Ինչպես հայտնում է life.ru-ն, դատարանին դիմել են Իլինոյս նահանգի միանգամից մի քանի բնակիչ, սակայն կողմերը պայմանավորվել են գործը հանձնել Կալիֆորնիական դատարան:
Իր հերթին սոցցանցը խնդրագիր է ներկայացրել այն մասին, որ օգտատերերը, բիոմետրիկ տեղեկատվության գաղտնիության մասին օրենքի համաձայն, Facebook-ին դատի տալու իրավունք չունեին:
Հիշեցնեմ, որ Facebook-ի մարդկանց դեմքերը ճանաչող գործառույթը մեկնարկել է 2010 թվականին: