06/05/2016 10:30
Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն
Այսօր, մայիսի 7-ին և մայիսի 10-ին շրջանների մեծ մասում, մայիսի 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Մայիսի 6-7-ը և մայիսի 10-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին, մայիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: