06/05/2016 11:47
Գյումրիում վերսկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը
Գյումրիում այսօր վերսկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը:
Դատական արտագնա նիստն անցկացվում է ռուսական ռազմակայանի տարածքում: Այսօր հրապարակվելու են փորձաքննության տեսաձայնագրությունները:
Նախորդ դատական նիստում Վ.Պերմյակովը կրկին հայտարարեց, որ սպանությունն ինքն է կատարել, նրա հետ ոչ ոք չի եղել:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: