06/05/2016 15:18
Գոչունյան. Թուրքիայում վարչապետ է ընտրվելու երեք «Բ»-երից մեկը
Թուրքիայում վարչապետ կընտրվի երեք «Բ»-երի տարբերակով, այսօր հայտարարել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Այս պահին կա երեք հիմնական թեկնածու: Մեկը՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդրըմն է, մյուսը՝ Էրդողանի փեսան՝ արդարադատության նախարար Բերաթ Ալբայրաքը, և կա նաև երրորդ թեկնածու: Ասում են, որ նրա անունը ևս սկսվում է «Բ»-ով», - ասել է Ա.Գոչունյանը, պատասխանելով Aysor.am-ի հարցին:
Նրա խոսքով, Թուրքիայում նույնիսկ կատակում են, որ «վարչապետը կընտրվի երեք «Բ»-երի տարբերակով, և երեք «Բ»-երից մեկը կընտրվի»: