06/05/2016 10:52
Եղիսաբեթ II-ի ոճաբանը ավտովթարի զոհ է դարձել
Հայտնի ոճաբան 96-ամյա Գրետա Գրոուվզը Լոնդոնի կենտրոնում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հղում անելով Evening Standart-ին, նա հայտնվել է բեռնատարի անիվների տակ:
Գրետայի ստեղծած գլխարկները դարձել էին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի և Եվրոպական հասարակության բարձրագույն այլ անդամների զգեստապահարանի ամենակարևոր իրերից մեկը:
Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, , երբ տարեց կինը համերգից հետո Վիգմոր-Հոլլ սրահից դուրս է եկել: Նա մահացել է տեղում: Բախումից հետո, վարորդը մնացել է միջադեպի վայրում: Նրան մեղադրանք չի առաջադրվել. տղամարդուն բաց են թողել: