06/05/2016 16:52
Թմրամոլության հակազդման առաջնահերթություններն են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստում
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է թմրամոլության հակազդման առաջնահերթությունները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է հատկապես պատանիներին ու երիտասարդներին այդ ախտից զերծ պահելու պատասխանատվությունը։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառութան հետ կապված ընդհանուր վիճակի, 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում արձանագրված դեպքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը վերահսկելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են թմրամիջոցների առանձին տեսակների շրջանառության դեմ պայքարի, փոստային առաքումների միջոցով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներկրման ու արտահանման, հանրապետությունում թմրամիջոցների ընդհատակյա արտադրության հնարավոր սպառնալիքը կանխելուն ուղղված միջոցառումներին։