06/05/2016 18:18
Լուկաս Գասսեր. Հայաստանը ԼՂՀ ճանաչման հարցում պետք է զգուշություն ցուցաբերի
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը ուղղված կոչերը դճվարին ուղով պայքարի են նման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսեր:
«Հույս ունեմ, որ բոլոր մասնակիցները նման ծանրակշիռ քայլին կմոտենան ամենայն զգուշությամբ եւ պատասխանատվությամբ», - ասաց Լ.Գասսերը՝ անդրադառնալով մայիսի 5-ին կառավարություն ներկայացված ԼՂՀ ճանաչման մասին օրինագծին:
Հիշեցնենք, որ կառավարությունը մայիսի 5-ի նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի՝ «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ ասված է, որ «Հայաստանի կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»։