06/05/2016 15:12
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-իառաջին եռամսյակում աճել է 5,6%
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016 թ-ի հունվար-մարտին նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել է 5,6 տոկոսով։
Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում՝ մոտ 109 մլրդ դրամով կամ 8,9%, ինչի արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 305,3 մլրդ դրամ:
Աճն արդյունաբերությունում տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ՝ 27,7%:
Նկատելի աճ են արձանագրել նաեւ մշակող արդյունաբերության առանձին ճյուղեր՝ ծխախոտի արտադրությունը՝ 51,4%, հագուստի արտադրությունը՝ 49,2%, կահույքի արտադրությունը՝ 26%, ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը՝ 41,7%: