06/05/2016 12:00
Քլինթոնը շուտով, հնարավոր է, հարցաքննվի
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհարցաքննի Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ պետքարտուղար լինելու ընթացքում իր մասնավոր էլեկտրոնային փոստի սերվերի օգտագործման հետ կապված:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ՀԴԲ-ն արդեն իսկ հարցաքննել է Քլինթոնի օգնականներից մի քանիսին:
Իննամսյա հետաքննությունը, որը փորձում է պարզել, թե արդյոք օրենք է խախտվել Քլինթոնի կողմից Նյու Յորքի իր տանը սերվերի պահման արդյունքում, բավականին վատ է անդրադարձել նոյեմբերին կայանալիք Քլինթոնի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի վրա:
Նշենք, որ ավելի քան 2000 նամակ ուղարկվել և ստացվել է Քլինթոնի կողմից ԱՄՆ պետքարտուղար լինելու ընթացքում, որոնք ըստ ՀԴԲ-ի, պարունակում էին գաղտնի տեղեկություններ, և որոնք կառավարությունն արգելում է ուղարկել կառավարության կողմից վերահսկվող ուղիներից դուրս որևէ միջոցով:
Քլինթոնը, սակայն, հերքում է այս մեղադրանքը և պննդում, որ ինքը չի ուղարկել և չի ստացել «գաղտնի» համարվող տեղեկություններ այդ սերվերի միջոցով: