06/05/2016 12:32
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք որոշակի ճշտումներից հետո
Նախապատրաստվում է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի այցը Ջավախք, Aysor.am-ի թղթակցին ասաց դեսպանի օգնական Անի Հայրապետյանը:
«Դեսպանությունն այցից առաջ փորձում է Ջավախքում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցածի մանրամասները ճշտել պատկան մարմիններից: Երբ պատկերն ամբողջությամբ պարզ լինի՝ կլինի նաև դեսպանի այցը», - ասաց Անի Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Ջավախքում վիճաբանություն էր եղել տեղի հայերի ու վրացիների միջև, որից հետո վրացի ոստիկաններն այցելել էին վիճաբանությանը մասնակից հայ երիտասարդների տներ, ստուգումներ անցկացրել, ծեծել նրանց ու անվայել արտահայտություններ արել Հայող Ցեղասպանության մասին:
Դեպքից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը խոստացել էր անձամբ այցելել Ջավախք: