06/05/2016 09:41
Խաբված բնակիչներ. Մեզ տշում են ֆուտբոլի գնդակի պես
Գերակա շահի զոհ դարձած՝ Երևանի Եկմալյան, Արամի, Բուզանդի փողոցների, Կոնդ թաղամասի և «Նորաշեն 2007» ընկերությունից տուժած մի քանի տասնյակ բնակիչներ երեկ կառավարության շենքի դիմաց հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Չորրորդ իշխանության» հետ զրույցում Եկմալյան 5/11 հասցեի բնակչուհի Անահիտ Եկմալյանն ասել է. «Մեկը մեկի վրա ա գցում ու մեզ ֆուտբոլի գնդակի պես տշում են: Մենակ էդ գիտեն: Մենք պայքարում ենք մեր արդար իրավունքների համար, տեսնենք, մինչև երբ մեր ուժերը կհերիքեն: Մեզանից շատերը արդեն 12 տարուց ավելի է վարձով են ապրում և մինչև հիմա չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները: Մենք էս իշխանություններից պահանջում ենք աջակցել մեզ»: