06/05/2016 19:18
Հրապարակվեցին Պերմյակովի ծառայակիցների նախաքննական ցուցմունքները
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամերի սպանության ﬔջ ﬔղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստում ներկայացվեցին փորձարարության արդյունքները, և ընթերցվեց փորձարարության արձանագրությունը, որում մանրամասն նկարագրվում էր, թե Ավետիսյանների տանը Պերմյակովն ինչպես է իրականացրել գործողությունները:
Հիշեցնենք, որ փորձարարությունն իրականացվել է ռուսական կողﬕ դատավարության ընթացքում, երբ պատրաստել էր Ավետիսյանների տան նույնությամբ մակետ-տնակ, որտեղ Պերմյակովը նեկայացրել ու ﬔկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը:
Դատավոր Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ ի պատասխան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան դատակոչվելու մասին գրության գործով վկաներ` Ժդանովը, Կուզնեցովը, Վոլկովը և Ժիլտովը, ովքեր Պերմյակովի ծառայակից ընկերներն են, դիմուﬓեր էին ուղարկել, որոնցում նշված էր, որ իրենք ընտանեկան հարցերի կամ հնարավորության բացակայության պատճառով հրաժարվում են ներկայանալ Գյումրի` համաձայնելով հրապրակել իրենց նախաքննական ցուցմունքները:
Դատարանի որոշմամբ՝ հրապարակվեցին նրանց նախաքննական ցուցմունքները:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդաﬓերի սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: