06/05/2016 14:33
Սամվել Նիկոյան. Հայկական բանակը կարողացավ խառնել բոլոր հզոր պետությունների խաղաքարտերը
Թշնամու ատամները ջարդելու համար մենք ունենք բավարար քանակի զինտեխնիկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետայան կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
«Միջնորդ երկրները համարում էին, որ Հայաստանը կամ Արցախը դիմելու է իրենց՝ խնդրելու, աղաչելու է, եկեք օգնեք, փրկեք, բայց այդպես չեղավ: Սահմանը շարունակում է պահել հայ զինվորը, ոչ թե՝ խաղաղարար ուժերը»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Սամվել Նիկոյանն ընդգծեց՝ մեր բանակը կարողացավ խառնել բոլոր հզոր պետությունների խաղաքարտերը:
«Այսպիսով՝ հայկական կոմղը կարողացավ բանակցություններում ունենալ դիրքորոշման քննարկում»,- ամփոփեց պատգամավորը: