06/05/2016 16:04
ՀՀ նախագահը կարևոր է համարում Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում
Նախագահ Սորժ Սարգսյանը կարևորում է Ղազախստանի հետ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությունը:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառահությունը, ընդունելով այդ երկրի դեսպան Թիմուր Ուրազաևին՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ, Ս.Սարգսյանը նշել է, որ կարևորում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը հատկապես ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում՝ ուղղված փոխադարձ շահերի հարգման վրա և ելնելով դաշնակցային համերաշխությունից:
Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Ուրազաևն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ առկա է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու մեծ ներուժ, որը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմ ջանքերը: