Տեր-Պետրոսյան. Քանի Հայաստանը զուրկ է թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնա ԼՂՀ անկախությունը ճանաչելուց

06/05/2016 20:08

Տեր-Պետրոսյան. Քանի Հայաստանը զուրկ է թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնա ԼՂՀ անկախությունը ճանաչելուց


ILur.am կայքը հրապարակել է այսօր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ:

Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Այս կապակցությամբ ես ուշադրություն եմ ուզում հրավիրել ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների ս.թ. մայիսի 5-ին արած հետեւյալ հայտարարության վրա. «Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»։ Իսկ համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում եւ ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։

Ուստի Հայաստանն իր գործողություններով (խոսքը մասնավորապես Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում եւ կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռքբերման անհրաժեշտ իրավական հիմքերը։ Այս առումով գնահատելի եմ համարում, որ Հայաստանի իշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համամտությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից։ Միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետեւանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արեւելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ Հետեւաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։

Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետեւյալն է։ Երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից։

Ի դեպ, այս կռվանը ժամանակին օգտագործվել է հայկական դիվանագիտության կողմից։ Դեռեւս ԵԱՀԿ 1996 թվականի լիսաբոնյան գագաթնաժողովում ունեցած իմ ելույթում ես, մասնավորապես, ասել եմ հետեւյալը. «Այս գագաթնաժողովում, մեզ թվում է, Ադրբեջանը փորձում է խախտել բանակցային գործընթացի բոլորի կողմից ընդունված տրամաբանությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։ Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է» (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան 2006, էջ 549)։ Ամիսներ անց այս միտքը շատ ավելի հստակ ես արտահայտել եմ ֆրանսիական «Պոլիտիկ Էնտերնասիոնալ» հանդեսին տված հարցազրույցում. «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը բխում է ոչ թե պարզ ազգային ամբիցիայից, այլ այն հստակ գիտակցությունից, որ (Լիսաբոնում) առաջարկված լուծման դեպքում Ղարաբաղի հայության գլխին մշտապես կախված է լինելու ցեղասպանության վտանգը։ Հայ ժողովուրդն այս դարում արդեն մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության։ Երկրորդ ցեղասպանություն նա չի հանդուրժի» ("Politique internationale", No. 75, 1997. հայերեն թարգմանությունը` Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան 2006, էջ 552)։ «Remedial secession» սկզբունքի կիրառման փաստարկն ընդգրկվել է նաեւ Միջազգային Ճգնաժամային Խմբի (ICG) Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված 2005 թվականի զեկույցում, խմբի վերլուծաբան Լեւոն Զուրաբյանի պնդմամբ։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման կարեւորությունն այնքան մեծ է, որ հայկական կողմի դիվանագիտությունն իրավունք չունի այն անտեսել։ Բարեբախտաբար, մենք ունենք միջազգային իրավունքի մի հրաշալի մասնագետ, որը տարիներ շարունակ տարբեր ֆորումներում զբաղվում է տվյալ դոկտրինի մշակման աշխատանքներով եւ մեծ հեղինակություն է վայելում այդ ֆորումներում։ Դա ֆրանսահայ հայտնի փաստաբան Րաֆֆի Գալֆայանն է, որը վերջերս ինձ գրած անձնական նամակում պատրաստակամություն է հայտնել, համապատասխան մասնագետների ուղեկցությամբ, գալ Երեւան եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին ձեռնարկել Ղարաբաղի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնյակ տարիներ շարունակ կիրառված մարդու իրավունքների ոտնահարումներին, բռնի տեղահանություններին, պատերազմական գործողություններին վերաբերող մի ծանրակշիռ թղթածրարի պատրաստմանը՝ այն միջազգային ատյաններում ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ներկայացնելու համար։ Վստահ եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն սիրահոժար կերպով կօգտվի այս պատեհությունից։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:12 Եթե ​​Վրաստանն ընկնի ՌԴ վերահսկողության տակ, դա կազդի Հայաստանի եվրոպական ապագայի վրա․ Զուրաբիշվիլի Այսօր, 17:54 Ի՞նչպիսի եղանակ է լինում Ամանորին Երևանում Այսօր, 17:46 ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի. Զախարովայի արձագանքը հարցին, թե ՌԴ-ն միջնորդե՞լ է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին Այսօր, 17:32 Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար. Զաքարյան Այսօր, 17:20 Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը. Զախարովա Այսօր, 17:12 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 17:04 Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում. Շարմազանով Այսօր, 16:57 Զախարովան Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ոչ բարեկամական քայլ է անվանել Այսօր, 16:50 Արմավիրի քրեական ոստիկանները բացահատել են գողություններ բնակարանից և տերմինալից Այսօր, 16:48 Նիկոլ Փաշինյանը Բայանդուրում ծանոթացել է ճանապարհի նորոգման աշխատանքներին Այսօր, 16:37 «Gazel»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. պատճառը վարորդի ինքնազգացողության վատացումն է Այսօր, 16:33 Բախվել են 2 «Nissan»-ներն ու «Opel»-ը, «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում. վիրավոր կա Այսօր, 16:07 Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025-ին. Արմեն Մելիքբեկյան Այսօր, 15:53 Ռուբլու առքի միջին գինը 3.72 դրամ է, վաճառքինը՝ 4.02. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:40 Աշխարհը բախվում է հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով․ Միրզոյան Այսօր, 15:07 Հայտնի են 2024թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. 37 ուսանող կստանա կրթաթոշակ Այսօր, 14:57 Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից համաձայնությո՞ւն ստանա. հայկական կողմը չի մեկնաբանում Այսօր, 14:41 «Կրծքավանդակի թիկնային մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ 18-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել Այսօր, 14:34 Դավիթ Խուդաթյանը և Շվեդիայի դեսպանն անդրադարձել են թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին Այսօր, 14:29 Կարծում եմ՝ մոտ ժամանակներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում կլինի. Գրիգորյան Այսօր, 14:26 Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու. ՀՀ փոխվարչապետը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին Այսօր, 14:17 Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է Այսօր, 14:16 Ամեն ինչ անելու ենք, որ ունենանք այն ներդրողին, որի մասին պետք է երազենք, եթե ուզում ենք ունենալ հանքարդյունաբերության ոլորտ. Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին Այսօր, 14:05 Գնում ենք Գյումրի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 13:59 Գյումրեցի տղամարդն ապօրինի եղանակով տանը պատրաստել և իրացրել է օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:43 Լուսանկար` մեր մանկությունից. Աննա Հակոբյանը կիսվել է հիշողություններով Այսօր, 13:37 ՆԳ նախարարն այցելել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր (Տեսանյութ) Այսօր, 13:12 Մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով. չորս զինվորի կյանք խլած ՊՆ «Ուրալ»-ի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:10 Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում Այսօր, 13:06 Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել հայ-հունական բարեկամական հարաբերությունները Այսօր, 13:01 Ղրղզստանը նոր վարչապետ ունի Այսօր, 12:50 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 12:43 Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել Այսօր, 12:40 Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները. Պապոյան Այսօր, 12:30 Արցախում մոտ 20 հայ է մնացել․ Ալիև Այսօր, 12:18 0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 12:06 Բեռնված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. վարորդը մահացել է Այսօր, 11:59 Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ Այսօր, 11:55 Հայաստանը պետք է կատարի երկու կետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Ալիև Այսօր, 11:44 Հայաստանը վերածվել է ծուռ հայելիների թագավորության․ ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին» Այսօր, 11:25 Նիկոլ Փաշինյանը Կատարի Էմիրին հրավիրել է Հայաստան Այսօր, 11:21 Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է սոցիալական ցանցերի իր էջերում այս կամ այն թեմային անդրադառնում Այսօր, 11:09 «Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացվել են». Հովիկ Աղազարյանին հաջողվել է վերականգնել ֆեյսբուքյան նախկին էջը Այսօր, 10:53 Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է Այսօր, 10:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. զոհ կա Այսօր, 10:47 ԱՄՆ Ընտրողների կոլեգիան 312 ձայն է տվել Թրամփին՝ հաստատելով ընտրություններում նրա հաղթանակը Այսօր, 10:42 Արայիկ Հարությունյանին հարցնելու, ասելու շատ բան կա, բայց ոչ մի հայի ճակատագիր չպետք է որոշվի թուրքերի քմահաճույքներով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:31 Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները Այսօր, 10:22 Երևանն օդի աղտոտվածությամբ աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից է Այսօր, 10:10 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Այսօր, 09:52 Գլխավոր դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել գույք և գումար Այսօր, 09:48 Սյունիքի բարձրադիր գոտիների, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց Այսօր, 09:38 «Հրապարակ». Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում Այսօր, 09:35 «Ժողովուրդ». Ինչով կավարտվի «Աթենք» ՍՊԸ-ի վեճը Այսօր, 09:33 «Հրապարակ». Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլև դիցուհի Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը Այսօր, 09:29 «Հրապարակ». Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում Այսօր, 09:19 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը» Այսօր, 09:17 «Ժողովուրդ». «Չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից». Աղազարյան Այսօր, 09:14 «Հրապարակ». Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին 17/12/2024 22:55 Հակոբ Ասլանյանին հեռացրին ՔՊ-ից 17/12/2024 22:28 Հորմոններ, որոնք խոչընդոտում են մարմնի զանգվածի բալանսավորմանը 17/12/2024 22:11 100 000-ից ավելի տուժած, 15 զոհ, անհետ կորածներ․ Փոթորիկը մեծ վնասներ է հասցրել Մոզամբիկին 17/12/2024 21:53 2019-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվն իրականում ավելացել է, այնինչ պնդում են, թե կրճատվել է 17/12/2024 21:33 Զինված ապստամբություն կազմակերպելու դեպքում՝ ցմահ ազատազրկում․ ՌԴ Պետդուման օրենք է ընդունել 17/12/2024 21:18 Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ է հանդիպել 17/12/2024 21:09 ՆԳՆ ՓԾ նոր մանրամասներ է հայտնել Լոռու մարզում կյանքեր խլած ավտովթարից 17/12/2024 20:57 Թմրանյութ է պահել անասնագոմում 17/12/2024 20:42 Հրդեհ Վանաձորում 17/12/2024 20:28 Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ է հանդիպել 17/12/2024 20:19 ՔՊ-ականներ և չարիքի հետ համագործակցողներ, օգտագործվելու և դեն եք շպրտվելու․ Բագրատ Սրբազան 17/12/2024 19:56 Էն անհանգստությունները, որոնք ունեմ ու որոնց մասին չեմ կարող խոսել, Աստված չանի, որ իրականանան․ Հովիկ Աղազարյան 17/12/2024 19:32 Հիրսուտիզմ․ Դեմքի մազակալման պատճառները 17/12/2024 19:15 Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն 17/12/2024 18:54 ՏՏ ենթակառուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ Դալան տեխնոպարկի և Օվիոյի միջև կնքվեց համագործակցության հուշագիր 17/12/2024 18:42 «Գումի» շուկայում ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել 17/12/2024 18:26 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին 17/12/2024 18:10 Անահիտ Մանասյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 17/12/2024 17:54 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է և մերկասառույց 17/12/2024 17:41 Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի կալանքը երկարաձգեցին 17/12/2024 17:26 Ավտովթար՝ Լոռու մարզում․ զոհեր կան 17/12/2024 17:11 Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ միանալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին 17/12/2024 16:56 Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան 17/12/2024 16:26 Ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է 25 հազար տուփ ծխախոտ․ ՊԵԿ 17/12/2024 16:18 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի փոխադարձ առևտրաշրջանառությունն ԱՄԷ-ի հետ կազմել է 4․8 մլրդ դոլար. Արմեն Գրիգորյան 17/12/2024 16:14 Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 17/12/2024 16:10 30 փաթեթ մարիխուանա․ Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը 17/12/2024 16:06 Շուրջ 20 հազար ճանապարհային խախտում և 145 ձերբակալություն՝ մեկ շաբաթում․ Երևանի և մարզերի պարեկային ծառայության արդյունքները 17/12/2024 16:02 2025 թվականն արևելյան օրացույցով կանաչ օձի տարի է, իսկ օձերը մեր երկրում քիչ չեն իշխանության. Աշոտյան 17/12/2024 15:58 Հանրության բարոյական գահավիժման ցուցիչ է, երբ հանդուրժում է առաքինության ամեն արժեք ստորադասող առաջնորդներին. Տարոն Սիմոնյան 17/12/2024 15:53 ՀՀ ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները 17/12/2024 15:46 «Ազգային մեծ բարերար» Նիկոլ Փաշինյանի տնտեսագիտական արկածներից. Զուրաբյան 17/12/2024 15:43 Զորակոչիկների լսումներ և դիտումներ՝ Զինված ուժերում երաժիշտների ու պարողների համալրման համար 17/12/2024 15:32 Մինչև մեզ հասնելն օրական 1մլն խմ ջուր ճանապարհներին կորում է՝ վատ ենթակառուցվածքների պատճառով, որտեղ հաստատ ոչ մեկը չի թրաշվում. Մեսրոպ Առաքելյան 17/12/2024 15:19 Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին ու Վահագն Ալեքսանյանին, խոսել խաղաղության մասին, վա՞տ է. Անդրանիկ Քոչարյան 17/12/2024 15:14 Բարձր եմ գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. Փաշինյան 17/12/2024 15:08 Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է. Անդրանիկ Քոչարյան 17/12/2024 14:59 Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան 17/12/2024 14:48 Ռուբեն Ռուբինյանն ԱՄԷ նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդականին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Տվյալ բաժնի վերջին նյութերը