06/05/2016 14:14
Տ. Աբրահամյան. Շփման գծում իրականացված օպերացիաներն ու արդյունքներն ի ցույց դրեցին սպայական անձնակազմի մասնագիտական բարձր հատկանիշները
Վերջին երկու տասնամյակում սպայական լավ «շկոլա» է ձևավորվել, որոնց մի մասը Հայաստանում ռազմական կրթություն ստացան (նաև քաղաքացիական մասնագիտություններով), մի մասն էլ ուսումը շարունակեց արտերկրի հեղինակավոր ռազմական հաստատություններում:Այս մասին Facebook-յան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Այս սպաները եկան համալրելու-փոխարինելու դեռևս խորհրդային շրջանում կրթություն ու ռազմական մկրտություն ստացած սպայական անձնակազմի շարքերը:
Պատահական չէր, որ ապրիլյան իրադարձությունների օրերին կառավարման օղակը բավականին արդյունավետ գործեց, սպայական անձնակազմը աչքի ընկավ կատարողական բարձր որակներով:
Շփման գծի տարբեր ուղղութուններով իրականացված օպերացիաներն ու դրանց արդյունքները պարզորոշ ի ցույց դրեցին սպայական անձնակազմի մասնագիտական ու մարդկային բարձր հատկանիշները:
Հրամատանատարական օղակը՝ ջոկի հրամանատարից մինչև ՊԲ հրամանատար ներդաշնակ էր գործում, ինչը մեծ նշանակություն ունեցավ արձանագրված հաջողություններում»,- գրել է Տ. Աբրահամյանը: