06/05/2016 11:16
Տիգրան Բալայան. Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը մշակման փուլում է, Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը.
«Շարունակում ենք աշխատել պայմանագրի վրա: Մշակման փուլում է», - ասաց Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի հարձակվողական գործողություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ Արցախի իրենց գործընկերների հետ, մշակել փոխօգնության պայմանագրի տեքստը:
Համապատասխան քննարկումների անցկացումից հետո այն պետք է հաստատման ուղարկվի Ազգային ժողով: