06/05/2016 14:23
ՀՀ արդյունաբերության երեք խոշոր ճյուղերում գրանցվել է աճ, մեկում՝ փոքր նվազում
2016-ի հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 5,6 տոկոսով։
Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությանն համաձայն, ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում՝ շուրջ 109 մլրդ դրամով կամ 8,9%, ինչի արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալները կազմել են 305,3 մլրդ դրամ:
Արդյունաբերության աճին հիմնականում նպաստել է հանքարդյունաբերության ոլորտի՝ 27,7% աճը:
Արդյունաբերության երկրորդ խոշոր ճյուղը՝ մշակող արդյունաբերությունն արձանագրել է փոքր անկում՝ 0,5% 2015-ի հունվար-մարտի համեմատ, թեև նրա առանձին ճյուղերում (հագուստ, ծխախոտ, ոսկերչություն և այլն) կտրուկ աճ է արձանագրվել, իսկ միայն մարտ ամսին ճյուղն ամբողջությամբ դարձյալ նկատելի աճ է ունեցել:
Երրորդ ճյուղը՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն ունեցել է 18% աճ, հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության 28% աճի շնորհիվ:
Չորրորդ խոշոր ճյուղը՝ ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում, արձանագրել է 9,3% աճ: