06/05/2016 14:42
Կորյուն Նահապետյան. Հակառակորդը զինտեխնիկա է կուտակում նաև Նախիջևանի ուղղությամբ
Հակառակորդը զինտեխնիկա է կուտակել նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողվի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«Իրավիճակը վերահսկելի է թե՛ ԶՈւ Գլխավոր շտաբի, թե՛ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ մեր զորախմբերը, ԶՈւ համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակման դիմագրավել.
«Ուզում եմ վստահեցնել հանրությանը՝ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է»: