06/05/2016 10:40
Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2016 թ. I եռամսյակում 5,3% գերազանցել են 2015-ի նույն ցուցանիշը
2016-ի հունվար-մարտին Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 281 մլրդ 932 մլն դրամ, ինչը 5,3% կամ մոտ 14 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերի համեմատ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալով, ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 92 մլրդ 411 մլն դրամ կամ հունվար-մարտ ամիսների բյուջեի ամբողջ ծախսերի 33,6%: Սոցիալական ծախսերն աճել են 3,8%:
Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` 65 մլրդ 531 մլն դրամ կամ առաջին եռամյսակի ամբողջ ծախսերի 23,8%: Աճը այստեղ կազմել է 22%:
Երրորդ տեղում պաշպանության ծախսերն են` 39 մլրդ 658 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 14,4%: Բյուջեից հատկացվող գումարն այստեղ աճել է 2,3%: