06/05/2016 12:59
ԱՄՆ պետդեպ. ԼՂ վերջնական կարգավիճակը կարող է լուծվել համապարփակ կարգավորման միջոցով
Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կորոշվի համապարփակ լուծման արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսի խմբի ջանքերի շնորհիվ: Ինչպես փոխանցում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, այս մասին ամենօրյա ճեպազրուցների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներy:
«Եթե խոսքում եք Հայաստանի խորհրդարանի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին, ապա, այո, ես տեղյակ եմ: Միացյալ Նահանգները՝ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Նրա վերջնական ստատուսը կորոշվի համապարփակ լուծման արդյունքում:
Մենք կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցային սեղանին: Բոլոր հարցերը պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-ասել է Թոները: