06/05/2016 14:56
ԼՂՀ հարցում ամերիկյան դիրքորոշումն անփոփոխ է. Ուորլիք
ԱՄՆ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջոյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ հակամարտող կողմերը պետք է խստորեն հետևեն հրադադարի համաձայնագրին: «Հակամարտության համակողմանի խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել հրադադարը»,-ասել է նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է միայն հարցի համապարփակ կարգավորման համատեքստում: