07/05/2016 16:28
BMW-ն Audi A1-ի և Smart ForFour-ի համար ստեղծում է մրցակից
BMW կոնցեռնի մշակողները մտադիր են ստեղծել ավտոմեքենա, որը կարող է գերազանցել հեչբեկների շուկայում Audi A1-ին և Smart ForFour-ին:
Ինչպես հայտնում է Svopi.ru, նոր ավտոմեքենայի վաճառքը սկսվելու է Ֆրանկֆուրտի ավտոսրահում ցուցադրվելուց հետո, 2017 թվականի երկրորդ կեսին:
Այն տեղավորվելու է 1-Series մոդելային շարքից ցածր: Նոր մշակումը ստեղծվելու է UKL բազայի պլատֆորմի հիման վրա:
Նախնական տվյալով, մեքենան ունենալու է 4-ցիլինդրանոց բենզինային կամ 3-ցիլինդրանոց դիզելային շարժիչ՝ 75-231 ձիաուժ հզորությամբ: