07/05/2016 09:36
ՊՆ. Հայաստանի Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ Զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: