07/05/2016 09:18
Վահան Բաբայանը մայիսյան տոներից հետո կհայտարարի կուսակցություն հիմնելու մասին. «Հրապարակ»
Բազում կուսակցություններ փոխած Վահան Բաբայանը մայիսյան տոներից հետո կհայտարարի իր սեփական կուսակցության մասին, ամենայն հավանականությամբ, այն կկոչվի «Ռեֆորմիստների կուսակցություն», թեպետ այլ անուններ էլ են քննարկվում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի, համագումարը նախատեսվում է հունիսի վերջին։ Բաբայանի կուսակցությունն ընդդիմադիր չի լինելու, տեղեկություններ կան, որ նրա հաշվարկն էլ ԲՀԿ-ից «դուրս ընկածների» հաշվով է, այն գործարարների, որոնք ներկայումս մնացել են առանց քաղաքական տանիքի։
Սակայն երեկ նրանցից մեկը նույնիսկ վիրավորվել է «Հրապարակ»-ի հարցից, թե պատրաստվո՞ւմ է անդամակցել Բաբայանի կուսակցությանը։ «Պատրոն տվեք, ինձ վերացնեմ», - ասել է նա։