06/05/2016 20:40
Ռուս երգիչ՝ Սերգեյ Լազարևին նկատել են Եվրատեսիլում Ադրբեջանը ներկայացնող մասնակցի հետ
«Եվրատեսիլ-2016» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն Ստոկհոլմում է, և արդեն հասցրել է ժամանակ անցկացնել Ադրբեջանցի մասնակից 21-ամյա Սամարա Ռահիմիլիի հետ: Զույգի շփումը շարունակվել է meet & greet-ի շրջանակում, որը կազմակերպում է մասնակիցների ընկերական հանդիպումներ, փոխանցում է VladTime-ը:
Լազարևը խոստովանել է, որ անընդհատ զբաղված է ելույթի փորձերով: Չնայած զբաղվածությանը՝ 33-ամյա երգչին ԶԼՄ-ների ներկայացուցիչները հասցրել են նկատել երիտասարդ աղջկա հետ զբոսնելիս: Ավելի ուշ պարզվել է, որ դա ադրբեջանցի ներկայացուցիչ Սամարան է: