07/05/2016 09:10
«Նուբարաշեն» ՔԿՀ պետի հավանական թեկնածուն Սերոբ Հարությունյանն է. ՉԻ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբեն Ստեփանյանի աշխատանքից ազատվելուց հետո երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում, թե նրա փոխարեն ՔՀԿ պետ է նշանակվելու Սերոբ Հարությունյանը: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
Սերոբ Հարությունյանը ոչ վաղ անցյալում ոստիկանության համակարգի կարկառուն դեմքերից էր: Մասնավորապես նա զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնը»: