09/05/2016 17:02
Ջոկովիչը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ հաղթել է ATP մրցաշարում
Սերբ Նովակ Ջոկովիչն իր կարիերայում 2-րդ անգամ հաղթել է Մադրիդի Պրոֆեսսիոնալ-մարզիկների ասոցիացիայի մրցաշարում (ATP), որի մրցանակային ֆոնդը 4,7 միլիոն եվրո է, հայտնում է ТАСС-ը:
Ջոկովիչը եզրափակչում առավելության է հասել բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ՝ 6 : 2, 3 : 6, 6 : 3 հաշվով:
Հաղթանակը Ջոկովիչի համար այս սեզոնում դարձել է 5-րդն, իսկ կարիերայի ընթացքում՝ 64-րդը: