09/05/2016 16:57
Միշել Պլատինիի ֆուտբոլային գործունեությունից հեռացումը կրճատվել է մինչև 4 տարի
Սպորտային վերաքննիչ դատարանը (CAS) Լոզանում մասնակի բավարարել է ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինի բողոքարկումը՝ ֆուտբոլային գործունեությունից նրա հեռացումը 6-ից կրճատելով մինչև 4 տարի, հայտնում է Газета.ру-ն:
Նաև կրճատել է նրա տուգանքը՝ 72 հազար շվեյցարական ֆրանկից մինչև 54.3 հազարի:
Այնուամենայնիվ, Պլատինին մեղավոր է ճանաչվել օգուտ ստանալու, ՖԻՖԱ-ի օրենսդրությունը խախտելու համար:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը Յոզեֆ Բլատերին և Միշել Պլատինիին հեռացրել էր ֆուտբոլային գործունեությունից կաշառակերության մեղադրանքով։