09/05/2016 13:49
Հայտնաբերվել է հոտ, որն օգնում է նիհարել
Գիտնականների միջազգայի խումբն ուսումնասիրություններ է ացկացրել, ինչի արդյունքում հայտնաբերել է հոտ, որն օգնում է նիհարել:
Ինչպես հայտնում է informing.ru-ն, խոսքը անանուխի հոտի մասին է, որը շնչելով կարելի է կառավարել ախորժակը՝ ենթագիտակցության մակարդակով: Ըստ գիտնականների, տվյալ արոմաթերապիայի օգտագործմամբ՝ օրական 2000 կիլոկալորիայով քաշն իջնում է:
Մասնագետներն անցկացրել են փորձ, որի ընթացքում կանանց մի մասը շնչել է անանուխի հոտ, մյուս մասը՝ ոչ: 2 խումբն էլ սնվել է հավասար:
Արդյունքում՝ հոտը շնչողներն, ի տարբերություն փորձի մյուս մասնակիցների, օրական կորցրել են 2000 կալորիա: