09/05/2016 19:32
Այդ հաղթանակները մեզ «դուխ» են տալիս ու թույլ տալիս հաստատվել. Հռիփսիմե Խուրշուդյան
Հայ ծանրամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը հաղթանակներին բավական բծախնդրորեն է վերաբերում:
«Յուրաքանչյուրիս կյանքում հաղթանակներ ունենալն ամենակարևորն է՝ անկախ նրանից, թե որ բնագավառում ենք այն տոնում: Այդ հաղթանակները մեզ «դուխ» են տալիս ու թույլ տալիս հաստատվել: Իմ կյանքում եղած ամեն մի հաղթանակ ևս մեկ առաջընթաց է ինձ համար», - Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց նա:
Չեմպիոնուհուն առավել անհանգստացրել է ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը: «Ցանկանում եմ, որ մեր հայ ժողովուրդը այս տարվա ապրիլմեկյան դեպքերի պես դեպքեր չտեսնի, միշտ հաղթանակներ ունենա ու դրանցով ուրախանա: Ինքս որդի ունեմ, ում դաստիարակում եմ հաղթական ոգով: Ուզում եմ՝ Աստծո օրհնությամբ մեծանա ու հայ զինվոր դառնա՝ մշտապես հաղթանակ պարգևելով մեր ազգին», - նշեց Հ.Խուրշուդյանը: