10/05/2016 14:43
Ճապոնիայում երկրաշարժների հետևանքով տուժել է մշակութային ժառանգության ավելի քան 360 օբյեկտ
Ապրիլի վերջին ճապոնական Կյուսյու կղզում գրանցված երկրաշարժների հետևւանքով վնասվել է մշակութային ժառանգության ավելի քան 360 օբյեկտ, հայտնում է «Коммерсант»-ը:
Մասնավորապես, առավել շատ տուժել է Կումամոտո քաղաքի հին ֆեոդալական ամրոցը: Շենքի քարերի շարքերն ու կղմինդրը մասամբ փլուզվել են:
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սուբսիդավորել մշակութային ժառանգության վերականգնողական ծախսերի 85%՝ տրամադրելով մոտ $4,5 մլրդ դոլար: