10/05/2016 15:09
Բեքհեմը դարձել է Biotherm Homme-ի դեմքը
«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի», «Միլանի» և Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը դարձել է Biotherm Homme ընկերության դեմքը: Այս մասին հայտնում է Lenta.ru:
Ընկերության հետ համատեղ մարզիկը կստեղծի դեմքի խնամքի համար կոսմետի պարագաների շարք: «Ես մեծ ոգևորությամբ եմ սպասում Biotherm Homme-ի հետ աշխատելու մեկնարկին», - մեկնաբանել է Բեքհեմը:
Biotherm Homme-ի ներկայացուցիչ Դևիդ Ֆրիդլևսկին էլ, իր հերթին, նշել է, որ նման մեծ մասշտաբի հայտնության հետ վերջին մի քանի տարիների ընթացքում համագործակցում են առաջին անգամ: