10/05/2016 15:26
«Էրդողան-բուրգեր»-ի պատճառով ռեստորան է փակվել Քյոլնում
Քյոլնում սպառնալիքներից հետո փակվել է Urban Burgery ռեստորանը, որը հաճախորդներին առաջարկում էր «Էրդողան-բուրգեր» անվանումով ուտեստ: Այս մասին հայտնում է Regnum-ը:
Կոտլետով և այծի կաթից պատրաստված բուրգերը մատուցվում էր ապրիլի վերջից։ Հաճախորդներին այն շատ էր դուր գալիս:
Հաստատությունը փակվել է քննադատություններից և սոցցանցերում հայտնված սպառնալիքներից հետո՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: