10/05/2016 15:05
Ռոդենի «Հավերժ գարուն» քանդակը ռեկորդ է սահմանել
19-րդ դարի քանդակագործ Օգյուսթ Ռոդենի «Հավերժ գարուն» աշխատանքը Նյու Յորքի Sotheby`s աճուրդում վաճառվել է ռեկորդային 20,4 մլն դոլարով: Մասնագետներն ի սկզբանե այն գնահատել էին կրկնակի էժան՝ առավելագույնը 12 միլիոն դոլար, հայտնում է «Коммерсант»-ը:
Ավանդույթի համաձայն, բարձր պահանջարկ է ունեցել իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի աշխատանքները. նրա նկարները հայտնվել են 10 ամենաթանկ լոտերի շարքում, մասնավորապես Rocks in Le Petit Dahl կտավը վաճառվել է 9 մլն դոլարով: Աճուրդի տան հասույթը կազմել է 144,4 միլիոն դոլար: