10/05/2016 09:15
Բանակցություններ են ընթանում «Օրանժը» ռուսական «Մեգոֆոն»-ին վաճառելու շուրջ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում բանակցություններ են ընթանում Հայաստանում բավականին հաջողություններ գրանցած բջջային ընկերություններից մեկը` «Օրանժը» ռուսական «Մեգոֆոն» ընկերությանը վաճառելու շուրջ, չնայած ընդամենը վերջերս արձանագրվեց «Օրանժի» և «Յուքոմի» միավորումը:
«Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ գործարքի մասին կարող է և առաջիկայում հայտարարվել, սակայն մեկ «բայց» բոլոր դեպքերում կա: Բանն այն է, որ «Օրանժը», որը ժամանակին այլընտրանքային թարմություն բերեց հայաստանյան տնտեսությանն ու բջջային կապի ոլորտին` շուկան բազմազանեցրեց, երբ տեղի ունենա գործարքը, ինչպես գրեթե մնացյալ ոլորտներում, կվերածվի ռուսական «մենիշխանության», քանզի բջջային ոլորտում և «Վիվասելը», և «Բիլայնը» ռուսական են»,- գրել է թերթը: