11/05/2016 09:57
Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի շուրջ 2 դրամով
«Հրապարակում» կարդում ենք. «Պատկան մարմինները հանում-գումարում են, գումարում-հանում են, փորձում են էլեկտրաէներգիայի իջեցմանը սոլիդ տեսք տալ՝ հնարավոր շատ դիվիդենտներ քաղելով:
Սակայն, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, եղած հնարավորությունները բավարարելու են մինչև «2 ու մի քիչ» դրամով սակագինն իջեցնելուն, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` հունիսի սկզբին»: