11/05/2016 09:50
Ծառուկյանի մարզպետ փեսան, հնարավոր է, տեղափոխվի այլ պաշտոնի
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատավայրում գրեթե չի լինում: Այս հանգամանքով պայմանավորված նրա ենթակաների և հրազդանցիների շրջանում լուրեր են սկսել շրջանառվել այն մասին, որ մարզպետն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Նույնիսկ նշում են, թե նրան ինչ պաշտոնի են նշանակելու, ըստ այդ լուրերի՝ Գուլոյանին տեղափոխելու են «Գազպրոմ-Արմենիա»: Այս մասին գրել է «Ժողովուրդը»:
Թերթը փորձել է Կոտայքի մարզպետարանից ճշտել Կարապետ Գուլոյանի՝ այլ աշխատանքի տեղափոխվելու մասին լուրերը, սակայն պատասխանել են, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն և հրաժարվեցին այլ հարցերի պատասխանել: «Գազպրոմ-Արմենիայից» ևս թերթը հետաքրքրվել է Գուլոյանին իրենց մոտ պաշտոն տալու հնարավորության մասին: Այստեղից էլ հավաստիացրել են, որ այդ լուրերը հերյուրանք են ու իրականության հետ ոչ մի կապ չունեն: