12/05/2016 09:37
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը փողոցի հաշվին շարունակում է ընդլայնել իր առանձնատունը. ՉԻ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ «Քեթրինի Միհրանը», որ օֆշորային սկանդալից հետո ստիպված էր հրաժարական ներկայացնել, զբաղված է իր առանձնատան տարածքն ընդլայնելով, ընդ որում՝ այդ ամենն անում է թաղամասի բնակիչների հաշվին։ Երեկ այս մասին ահազանգել են Արաբկիր 29 փողոցի բնակիչները։
«Չորրորդ իշխանության» թղթակցի հետ զրույցում նրանք տեղեկացել են, որ Միհրան Պողոսյանն իր առանձնատան տարածքն ընդլայնել էր դեռ մի քանի տարի առաջ։ Բայց փաստորեն դա նրան չի բավարարել, և հիմա նա առանձնատան պարիսպն «առաջ է բերում» ևս 8 մետրով։ Իսկ արդյունքում փակվում է փողոցը։
«Փաստորեն, օֆշորային սկանդալից, պաշտոնանկությունից և ՀՔԾ-ում իր դեմ քրեական գործ հարուցելուց հետո Մ.Պողոսյանը շարունակում է իրեն արտոնյալ զգալ», - մեկնաբանել է թերթը։