12/05/2016 14:05
Ազարն իր գոլին մեծ նշանակություն չի տալիս, քանի որ «Չելսին» չի հաղթել
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեծ նշանակություն չի տալիս Անգլիայի առաջնության շրջանակում «Լիվերպուլի» դեմ խաղում իր խփած գոլին՝ քանի որ հանդիպումը ոչ-ոքի է (1 : 1) ավարտվել, արդյունքում «Չելսին» չի հաղթել:
Ինչպես հայտնում է «СпортЭкспресс»-ը, դրա հետ մեկտեղ, բելգիացի ֆուտբոլիստը համաձայնել է, որ այժմ լրիվ նոր մակարդակի խաղ է ցուցադրում:
«Ավելի լավ կլիներ, եթե ես գոլի հեղինակ չդառնայի, սակայն «Չելսին» հաղթեր: Երկար ժամանակ ինձ չէր հաջողվում խաղալ նոր մակարդակի վրա: Այժմ ես կարծես մոտենում եմ դրան», - նշել է նա: