12/05/2016 11:44
Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու համար
22 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: ԱԳն մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր», - ցիտում է ԱԳՆ մամուլի ծառայությունը նախարարին:
Քոչարյանը ընդգծել է, որ միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել և ամրապնդել 1994թ. եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք: